Բարի գալուստ «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի համացանցային տիրույթ

«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն ընթանում է ՀՀ չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում և Երևանում: Առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է: Ապացուցելու համար, որ Հայաստանում կանայք գիտեն կրծքով կերակրման առավելությունների մասին` մենք փնտրում, գտնում ու ներկայացնում ենք մայրերի, ովքեր բնազդաբար կամ գիտակցաբար, հեշտությամբ կամ դժվարություններ հաղթահարելով ընտրել են կրծքով կերակրումը:  Նրանց օրինակները ոգեշնչում են, դրանք ապագա ու նորաթուխ մայրերին հասցեագրված բաց նամակներ են այն մասին, որ միայն մայրը կարող է իր երեխային տալ լավագույնը՝ սնունդ, որը ոչ միայն հագեցնում, այլ նաև պաշտպանում է ամենատարբեր հիվանդություններից: Եթե երեխան կերակրվում է կրծքով, ապա դա և՛ երեխայի, և՛ մոր հաղթանակն է, նրանց  առողջ ապագայի կարևորագույն հիմքերից մեկը: Հենց այդ գաղափարից էլ բխել է հաղթարշավի կարգախոսը՝ կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է:

4
3
2
1