Ամալյա Շիրինյան

Ամալյա Շիրինյան (Արարատի մարզ)

Ամալյա Շիրինյան (Արարատի մարզ, ք. Արարատ)

Ողջույն… Ես Հակոբ Պապոյանն եմ, ծնվել եմ Արարատի բժշկական կենտրոնում 23.09.2014թ.։ Կյանքիս առաջին 6 ամիսների ընթացքում կերակրվել եմ բացառապես կրծքի կաթով։ Վեց ամսականից ստացել եմ նաև հավելյալ սնունդ՝ չդադարելով սնվել մայրիկիս կաթով մինչև 1.6 տարեկան հասակս։ Այժմ 1տ. 10ամսական եմ եւ հպարտությամբ կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում չեմ ունեցել որևէ առողջական խնդիր, ինչը վկայում է, որ կրծքի կաթը անփոխարինելի սնունդ է մեր՝ փոքրիկներիս առողջության համար։ Չեմ կարող չնշել նաև, թե կրծքով սնուցման շնորհիվ ինչպիսի անփոխարինելի պահեր ենք ապրել ես ու մայրիկս, ինչի արդյունքում էլ առաջացել է մեր չափից դուրս մտերմիկ ու հուզական կապը։ Ուստի շնորհակալ եմ մայրիկիս, որ, հաշվի չառնելով մի շարք խոչընդոտներ, ինձ չի զրկել իմ՝ կրծքով սնվելու իրավունքից։ Վստահաբար կարող եմ ասել, որ կրծքով կերակրումը ինչպես մայրիկիս, այնպես էլ իմ հաղթանակն է։