Անահիտ Կարապետյան

Անահիտ Կարապետյան (Արմավիրի մարզ)

Անահիտ Կարապետյան (Արմավիրի մարզ, ք. Մեծամոր)

Աստված ինձ ընծայեց 3 անգամ մայրանալու բերկրանք: Առաջնեկիս ծնվելիս ես 21 տարեկան  էի, իսկ 3-րդ զավակս՝ Ալեքսն, ով հիմա արդեն  2 տարեկան է,  ինձ երջանկություն պարգևեց 34 տարեկան հասակում: Երեք երեխաներիս էլ կրծքով կերակրել եմ 1տ. 6 ամիս: Այս հանգամանքը նրանց հաճախ զերծ է պահել հիվանդություններից: Ես միշտ էլ կրծքով կերակրելը համարել եմ անհրաժեշտություն: Բազմաթիվ փաստարկներ կարելի է բերել, թե որքան օգտակար է կրծքով կերակրելը թե՛ մանկան, թե՛ մոր համար, սակայն կա մի չգրված փաստարկ. մայրը լիարժեք մայր չի կարող լինել, եթե կրծքով կերակրելու գերագույն հաճույքը չի վայելում: Չեմ հասկանում այն մայրերին, ովքեր անձնական ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ զրկում են երեխային կրծքով կերակրվելու անփոխարինելի հաճույքից: Աննկարագրելի զգացողություն ես ունենում, երբ ինքդ քեզանով սնում, կերակրում ես մանկանդ, հետևում իր ուտելու ընթացքին և վերջում ինքդ էլ երեխայի հետ միասին բավարարված ու հանգիստ ես զգում քեզ: Մի՛ զրկեք ձեզ և ձեր երեխային երջանիկ պահեր ապրելու հնարավորությունից: