Անահիտ Սարգսյան

Անահիտ Սարգսյան (Արմավիրի մարզ)

Անահիտ Սարգսյան (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին)

Որդիս չորս ու կես տարեկան է: Մինչև մեկ տարեկան ինը ամսականը կերակրվել է կրծքով:

Ինձ թվում է՝ կրծքով կերակրելը մորը պարգևում է ամենահաճելի զգացողությունները, որ երբևէ նա կարող է զգալ: Ես այն մայրերից եմ, ով միշտ կողմ է եղել կրծքով կերակրմանը: Դրա առավելությունները բազմաթիվ են: Կրծքով կերակրումն անբացատրելի ուժով կապում է մորն ու երեխային, իսկ գործընթացը հավասարապես հաճելի է, թե՛ մեկին, թե՛ մյուսին: Մի՞ թե կարելի է այդ բոլոր զգացողություններն ու ապրումները փոխանցել ու ստանալ արհեստական կաթնախառնուրդների միջոցով: