Անի Աճառյան

Անի Աճառյան (Երևան)

Անի Աճառյան (Երևան)

Կարծում եմ կրծքի կաթը լավագույն տարբերակն է երեխայի առողջության ամուր հիմքն ապահովելու համար։ Այն հիմքը, որը կնպաստի առողջ, առույգ ու ամուր կյանքի կառուցմանը։ Բավականին բարդ ճանապարհով ենք անցել, կրծքով կերակրումը շարունակելու համար։ Սկզբնական շրջանում կաթի սակավությունը ստիպում էր օրերով անքուն գիշերներ անց կացնել կաթը շատացնելու նպատակով երեխային անընդհատ կերակրելով, որից հետո անշուշտ այն շատացավ և սկսեց լիովին բավարարել երեխայի պահանջները։ Երեխան բացառապես կրծքով է կերակրվել 6 ամիս, որից հետո սննդակարգին ավելացել են մրգերը, շոգեխաշված միսն ու բանջարեղենը։ Ցավոք երեխայի մեկ տարեկանը լրանալուն պես ինձ մոտ ծագեցին որոշ առողջական խնդիրներ, որոնք անխուսափելի էր բուժել առանց դեղամիջոցների օգտագործման։ Բնականաբար հետաձգել բուժումը այլևս հնարավոր չէր, իսկ դեղերի և կրծքով կերակրման համատեղումը ուղղակի անթույլատրելի , ուստի ստիպված եղա ընդհատել կերակրումը, վստահ լինելով, որ հաջորդ երեխայիս ավելի երկար կշարունակեմ կրծքով կերակրել։