Անի Սիմոնյան

Անի Սիմոնյան (Լոռու մարզ)

Անի Սիմոնյան (Լոռու մարզ, ք. Վանաձոր)

Տղայիս մինչև 9 ամսական կերակրել եմ կրծքի կաթով և քանի որ հակաբիոտիկներով լուրջ բուժում պետք է ստանայի, դադարեցրի կերակրելը: Կրծքով սնուցման առավելությունները զգացել ու զգում եմ անընդհատ: Կրծքի կաթն օգնեց երեխայիս լավ աճել ու զարգանալ: Հենց կրծքի կաթի շնորհիվ նա ունի շատ ամուր իմունիտետ, կարելի է ասել, որ հիվանդությունները շրջանցում են նրան:Կրծքի կաթը երեխայիս ապահովեց վիտամիններով, հանքային աղերով և երկաթով ու որ ամենակարևորն է ինձ համար, դրանց մեծ մասը յուրացվում են օրգանիզմի կողմից, ինչը չի կարելի ասել արհեստական կերերի և կովի կաթի մասին: Բոլոր մայրիկներն էլ սիրում են համեմատել իրենց երեխայի աճն ու զարգացվածությունը շրջապատող փոքրիկների հետ. ես էլ,  երբ տեսնում եմ բալիկիս հասակակից փոքրիկների, ովքեր հաճախակի հիվանդանում են, վատ աճում, թույլ  դիմադրողականություն ունեն, հարցնում եմ՝ արդյոք կրծքով են կերակրվել, և պատասխանը միանշանակ բացասական է լինում: Կրծքով կերակրումը նպաստել է նաև իմ ու տղայիս հուզական ամուր կապի ձևավորմանը: