Աննա Գասպարյան

Աննա Գասպարյան (Երևան)

Աննա Գասպարյան (Երևան)

Աղջիկս 4 տարեկան է, կրծքով կերակրել եմ մեկ տարի: Մինչև վեց ամսական փոքրիկիս կերակրել եմ բացառապես կրծքի կաթով, իսկ հետո անցել ենք հավեյլալ սննդի: Նախ, որպես մայր, ես ինձ բավարարված եմ զգում, որ կարողացել եմ դստերս տալ ճիշտ ու առողջ սնունդ, քանի որ կարծում եմ, որ կրծքով կերակրելը յուրաքանչյուր մայրիկի պարտքն է իր երեխային:Մայրական կաթն անթիվ անհամար առավելություններ ունի, այն պարունակում է նորածնի օրգանիզմին անհրաժեշտ բոլոր տարրերը: Կրծքի կաթի շնորհիվ երեխաների իմունային համակարգն ավելի ամուր է լինում: Պատրաստվում եմ կրկին մայրանալ և մյուս բալիկիս ևս կերակրելու եմ կրծքի կաթով: