Աննա Գևորգյան

Աննա Գևորգյան (Արարատի մարզ)

Աննա Գևորգյան (Արարատի մարզ, գ. Շահումյան)

Երբ փոքրիկիս ծնվեց, բոլորին թվում էր, թե մայրական կաթը նրան չի բավականացնում: Շատերը պնդում էին, որ մենք պետք է անցնենք արհեստական սննդի, սակայն ես գիտեի, որ մայրական կաթի մի կաթիլն ավելի կարևոր և սննդարար է իմ մանկիկի համար, քան որևէ արհեստական սնունդ. արհեստական բառն արդեն ամեն ինչ ասում է… Ես երկու տարի է կերակրում եմ իմ փոքրիկին մայրական կաթով և նրա առողջ ժպիտը մեր հաղթանակի գրավականն է: