Աննա Սահակյան

Աննա Սահակյան (Շիրակի մարզ)

Աննա Սահակյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Իմ բալիկը հիմա 2 տարեկան 11 ամսեկան է: Ես նրան կրծքով կերակրել եմ մինչև 2 տարեկանը: 2013 թվականի օգոստոսի 28-ին հրաշքս ծնվեց: Անասելի երջանկության մեջ էի, անհամբերությամբ սպասում էի, թե երբ պետք է գրկեմ մանկիկիս, որ կերակրեմ (հղիությանս  ամբողջ ընթացքում սպասել եմ այդ պահին): Վերջապես բալիկիս բերեցին, գրկեցի ու սկսվեց ինձ համար շատ սպասված պահը՝ կրծքով կերակրման արարողությունը: Անկեղծանամ ու ասեմ, որ ունեցել եմ շատ դժվարություններ, հոգեկան ծանր ապրումներ (պտուկի խնդիրներ, կաթի պակասության խնդիր), բայց մայրական կաթով կերակրելու ցանկությունս այնքան հզոր գտնվեց, որ կարողացա հաղթել այդ խնդիրները: Կերակրել եմ ցերեկ ու գիշեր՝ առանց տրտնջալու: Անչափ երջանիկ եմ, որ այդ դժվարությունները չկարողացան ընկճել ինձ, ես պայքարեցի, որպեսզի  բալիկս սնվի մայրական կաթով: Այդ ընթացքում տղաս ընդհանրապես չի հիվանդացել, մարսողության, աղիների խնդիր չի ունեցել, միակ խնդիրն ատամների դուրս գալու դժվարությունն էր, բայց, մայրական կաթի շնորհիվ, դա էլ հաղթահարեցինք (ցավերի պահին միայն կաթն ուտելով էր հանգստանում):

Կրծքով կերակրման ժամանակ ես և մանկիկիս հոգեկան և զգացմունքային կապի մեջ էինք մտնում, ես արագ դուրս եկա հետծննդյան ճգնաժամից, իսկ բալիկս՝ շնորհիվ մայրական կաթի, հիմա առույգ, հանգիստ ու հավասարակշռված է: Միայն մայրը կարող է իր երեխային տալ այն, ինչ աշխարհում ոչ ոք չի կարող: