Անուշ Գինոսյան

Անուշ Գինոսյան (Երևան)

Անուշ Գինոսյան (Երևան)

Ես 3 տղա ունեմ, փոքր տղաս՝ Անրին, 1.5 տարեկան է, ծնված օրից ուտում է կրծքի կաթ: Մայրական կաթիկ ուտելուն զուգահեռ չի հրաժարվում հավելյալ սննդից: 3 երեխաներիցս միայն փոքրիս բախտը ժպտաց, քանի մյուս երկուսին կրծքով չեմ կերակրել և զգացել եմ արհեստական կաթնախառնուրդների պարգևած դժվարությունները բոլոր տեսանկյուններից, այդ թվում՝ ֆինանսական: Երբ ծնվեց երրորդ տղաս, նրան մոտեցրին կրծքիս, հրաշքի ականատես եղա՝ երեք րոպե կուրծք կերավ ու հանգիստ քնեց: Դա հրաշք էր՝ զգուսմ ես բալիկիդ շունչը, փայլփլուն ու գոհունակ աչուկները, որոնք կարծես երախտիքի խոսք են ասում: Այդ ժամանակ ես մի բան հասկացա, որ կրծքի տակ 9 ամիս երեխային պահելը դեռ քիչ է նրա հետ հուզական ամուր կապ ունենալու համար, իսկ կերակրումն ապահովում է այդ կապը, մայրն ու փոքրիկը մեկ ամբողջություն են դառնում: Ես այժմ առողջական խնդիրներ ունեմ, բժիշկները խորհուրդ են տալիս դադարեցնել կրծքով կերակրումը, բայց ես չեմ կարողանում դադարեցնել: Իմ խնդրանքն է թե ապագա, թե նորաթուխ մայրիկներին երեխային կրծքով կերակրել: Մի զրկեք ձեր բալիկներին մայրական կաթից: