Անուշ Մկրտչյան

Անուշ Մկրտչյան (Երևան)

Անուշ Մկրտչյան (Երևան)

Մեկ տարի 4 ամիս առաջ ծնվեց մեր այդքան սպասված հրաշքը. անքուն գիշերներ ու ցերեկներ, կողքից բոլորն ասում էին, թե երեխան չի կշտանում, պետք է արհեստական կեր տալ, բայց ես պայքարում էի հանուն բալիկիս, հանուն նրա առողջության. ցանկանում էի, որ փոքրիկս հետագայում ամուր դիմադրողականություն ունենա, ամուր ոսկորներ: Ամեն անգամ, երբ լաց էր  լինում և կողքից ասում էին, որ կաթ չունեմ, մի քիչ նեղվում էի, բայց հետո հասկանում, որ լացը գազիկներից էր: Հիմա էլ մանկաբույժներն ասում են, որ երեխաս կրծքիս կաթի պատճառով ավել քաշ ունի, անցել է բոլոր սանդղակներն ու հորդորում են ինձ՝ կտրել երեխայիս կրծքից: Բայց ես որոշել եմ դեռ երկար կերակրել կրծքով ու տղայիս սթրեսի չենթարկել: Ուզում եմ կոչ անել բոլոր մայրիկներին, որ եթե Աստված որոշել է, որ պետք է մայր դառնաք, ուրեմն հոգ է տարե նաև, որ կարողանաք կերակրել բալիկին հենց կրծքի կաթով: