Անուշ Նիկոլյան

Անուշ Նիկոլյան (Երևան)

Անուշ Նիկոլյան (Երևան)

Երբ մոտավորապես 11 տարի առաջ ես առաջին անգամ մայրիկ դարձա, ամեն ինչ շատ ավելի բարդ էր. չկար կրծքով կերակրման նման լուսաբանում, համապատասխան գրականությունն էլ ավելի սահմանափակ էր ու կարելի է ասել կրծքով կերակրումն էլ «նորաձև» չէր: Ես էլ բոլոր անփորձ մայրիկների նման հաճախ խուճապի էի մատնվում, ու փորձում գտնել այս փուլում հանդիպող բազմաթիվ եթե-ների պատասխաններ: Բայց, հաստատ վստահ լինելով կրծքով կերակրման իմ որոշման մեջ, հասկանալով դրա կարևորությունը երեխայի համար, կարողացա շրջանցել սկզբնական փուլում այդքան հաճախ հանդիպող երեխայի սոված լինել -չլինելու, կաթի բավականաչափ որակյալ լինելու, սեփական սննդակարքի, կառուցվածքի փոփոխության հետ կապված բարդություններն ու մեկ ու կես տարի կրծքով կերակրեցի առաջնեկիս: Այդ ժամանակահատվածում իհարկե հասկացա, որ դա իմ կյանքի ամենակարևոր, ամենահաճելի, ու անփոխարինելի հույզերով լի մի փուլ էր: Երբ սպասում էի երկրորդ բալիկիս, կրծքով կերակրման հարցն այլընտրանք չուներ: Ողջ հղիության ընթացքում անհամբեր սպասում էի այդ փուլին: Ու չնայած բազմաթիվ կարծիքների, որ կեսարյան հատումը դժվարացնում է սկզբնական փուլում կաթարտադրոիթյան գործընթացը, հաջողությամբ ստացվեց ևս մեկ անգամ ապրել այս աննկարագրելի հաճելի զգացողությունները: իմ փոքրիկը արդեն մեկ տարեկան է, ունի ճիշտ կազմված սննդակարգ ու շարունակում է սնվել մայրիկի կափով: Այն, որ նման սնուցման արդյունքում ունենք կայուն իմունիտետ, առողջ աղեստամոքսային համակարգ, կարողանում ենք շրջանցել ատամների ծկլտման ու ֆիզիկական տարբեր խնդիրներ մեզ համար վաղուց փաստ է:Այս ամենի կողքին պիտի նշեմ նաև խնդրի հոգեբանական կարևորությունը. կրծքով կերակրումը հիրավի երկրորդ պորտալարն է երեխայի ու մայրիկի միջև: Այն ապահովում է կայուն հուզական կապ, որն էլ երեխայի հոգեկան լիարժեք աճի գրավականն է: Կրծքով կերակրելու արդյունքում մենք ունենում ենք ավելի ինքնավստահ, ինքնաբավ, համարձակ ու նպատակասլաց երեխաներ: Կրծքով կ երակրումը թույլ է տալիս նաև հեշտությամբ հաղթահարել հնարավոր հետծննդաբերական դեպրեսիան, և ավելի լավ հասանալ երեխայի պահանջները: Ինչևէ այսքանը, ես ու իմ ալիկը շուտով կավարտենք երկուսիս կյանքում այդքան կարևոր, հաճել հույզերով լի կերակրման փուլը, գիտեմ հաստատ կկարոտեմ ու միշտ մեծ գևորությամբ կհիշեմ իմ կյանքի այս փուլը: Հաջողություն եմ մաղթում ու թաքուն «նախանձում» նրանց, ով նոր պիտի ապրի և զգա կրծքով կերակրման բերկրանքը: Հաստատ արժե կին ծնվել կրծքով կերակրման ողջ ուժն ու երջանկությունը զգալու համար: