Անուշ Շմոյան

Անուշ Շմոյան (Լոռու մարզ)

Անուշ Շմոյան (Լոռու մարզ, ք. Վանաձոր)

Արենս ծնվեց շատ դժվարությաբ՝ թթվածնաքաղցով: Հրաշքով տղաս ողջ է, և իմ կողքին: Հաղթահարեցինք բազում դժվարություններ, ինչի շնորհիվ մինչև այսօր վայելում ենք  հրաշքիս անմեղ ժպիտըև:  Շնորհակալ եմ Աստծուն: Տղաս շատ թույլ էր, չէր կարողանում ուտել կրծքով, դեռ հիվանդանոցից կերակրում էին զոնդով և շշով: Բժիշկներն ինձ թույլ չէին տալիս երեխային մոտեցնել կրծքիս՝ ասելով չի՛ կարող, ուժ չունի, չի՛ դիմանա: Անցավ մի քանի օր. ես ել չէի դիմանում այդ ցանկությանը, անհամբեր երազում էի ,թե երբ պիտի ես էլ գրկեմ տղայիս և բոլոր մամաների նման կերակրեմ կրծքով: Ինչքան թույլ չէին տալիս, այնքան այդ պահը ինձ համար երազանք էր դառնում, ու չիդմացա այդ ցանկությանը. բոլորից գաղտնի մոտեցրի կրծքիս: Արդեն տասը, թե տասնհինգերորդ օրն էր: Ու հրաշքս կարողացավ ինքնուրույն այնպես ուտել կարծես ինքն էլ իմ նման երազել էր դրա մասին: Երջանկություն էր այդ պահը, հրաշալի զգացողություն, ամբողջ մարմնով փշաքաղվել ու լացում էի: Այդպես մի քանի օր շարունակ և հրաշքիս քաշն օր օրի ավելանում էր: Վերջին օրն ասացի, որ կերակում եմ կրծքով, քսաներորդ օրը դուրս գրեցին հիվանդանոցից: Կերակրեցի  ութ ամիս և այդպես փոքր քայլերով առաջ էինք գնում՝  վստահ լինելով, որ կրկին կիրականանան մեր բոլոր երազանքները և խնդիրները կմնան անցյալում. Եվ մեծ հրաշքով այսօր ես նորից սպասում եմ երկվորյակ տղաների և շնորհակալ եմ Աստծուն, որ նորից կվայելեմ կրծքով կերակրելու բերկրանքը: Անպայման կկերակրեմ կրծքով՝ համոզված լինելով, որ երեխաներս առողջ կմեծանան: