Արմինե Սարգսյան

Արմինե Սարգսյան (Արմավիրի մարզ)

Արմինե Սարգսյան (Արմավիրի մարզ, գ. Գայ)

Մայր լինելը մեծագույն երջանկություն է: Աստված ինձ այդ պարգևին արժանացրեց 39 տարեկանում: Տիգրանս փոխեց իմ աշխարհը , դարձավ իմ երազանքների ու նպատակների միակ հերոսը: Իսկ այդ նպատակներից մեկն էլ առողջ, խելացի, աշխույժ բալիկ մեծացնելն է: Հայտնի ճշմարտություն է, որ մայրական կաթը նման փոքրիկ մեծացնելու լավագույն երաշխիքն է: Կրծքով կերակրելը մայրական սիրո ու քնքշանքի դրսևորման, երեխայի հետ հոգևոր կապի հաստատման միջոց դարձավ ինձ համար:  Մեկ տարի շարունակ կաթիկը Տիգրանին գոհացրեց, ապա տղաս ինքնուրույն հրաժարվեց դրանից՝ սնվելով բազմատեսակ և կարևորը առողջ սնունդով: Ես երջանիկ մայրիկ եմ. ունեմ առողջ ու աշխույժ արև, որն ամեն օրս տոն է դարձնում: