Աքսանա Հարությունյան

Աքսանա Հարությունյան (Շիրակի մարզ)

Աքսանա Հարությունյան (Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն)

Որդիս՝ Ալեքսանը, չորս տարեկան է: Կրծքով կերակրել եմ երկու տարի, որից վեց ամիսը՝ բացառապես կրծքով: Մեկ տարեկանից տղաս քայլել է, խոսել ու պարել: Նրա առաջին խոսքերն էին. Մեկ, էգու, իյեք, տասըըըը: Երկու տարեկանում նա արդեն հանգիստ հաշվում էր մինչև տասը և հակառակը: Համարում եմ, որ երեխայիս մտավոր զարգացումը գերազանց է: Այժմ նա հաճախում է պարի և մանկապարտեզ: