Էմմա Խաչատրյան

Էմմա Խաչատրյան (Արմավիրի մարզ)

Էմմա Խաչատրյան (Արմավիրի մարզ, ք. Արմավիր)

Դա մի աննկարագրելի, անբացատրելի, երկնային զգացում է, երբ երեխան կաթ է ուտում: Երբ տանից դուրս եմ գնում ու վերադառնում իմ բալիկն արագ գալիս է մոտս ու ասում. «Բա»,- իբրև բա՛ց կամ ինքն է նստում գիրկս բացում և սկսում ուտել: Երբ ասում եմ ամոթա, հիմա մեկը կտեսնի «Աաաա» է անում  կամ նվնվում ու շարունակում է իր գործը, իսկ երբ կշտանում է գլուխը բարձրացնում նայում է դեմքիս, ժպտում է ասում «մամա» և շարունակում: Տղաս արդեն 1տ.3 ամսական է, բայց ես շարունակում եմ և կշարունակեմ կերակրել կրծքով մինչև բալիկս ինքն իրեն չհրաժարվի: Ես ոչ մի արհեստական կերի կամ կովի կաթի հետ չեմ փոխի մայրական կաթը: Ունեմ նաև 5 տարեկան աղջիկ,  որին նույնպես կրծքով եմ կերակրել մինչև 1 տարեկան 11 ամսականը և նա ինքն իրեն հրաժարվեց կաթից առանց ուրիշների նման ջանք թափելու: Իսկ ինչ վերաբերվում է առողջությանը՝  իմ աղջիկը հազվադեպ  է հիվանդանում, դիմադրողականությունը բարձր է և ես գտնում եմ, որ դա կրծքով կերակրելու շնորհիվ է: