Թամարա Թորոյան

Թամարա Թորոյան (Շիրակի մարզ)

Թամարա Թորոյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Փոքրիկս՝ Սոնան, ծնվել է 19.04.2015թ.-ին, Գյումրիում: Ի սկզբանէ ես որոշել էի փոքրիկիս կերակրել մայրական կաթով, լսելով դրա առավելությունների և օգտակարության մասին: Ծննդյան օրը կաթը շատ քիչ էր, իսկ փոքրիկս դժվարանում էր կուրծքս բռնել: Փոքրիկս այդպես էլ չկարողացավ ինքնուրույն կերակրվել և բժիշկները ինձ խորհուրդ տվեցին օգտագործել սիլիկոնե կրկնապտուկ: Ճիշտ է, դժվար էր, բայց ես հաղթահարեցի դա՝ գիտակցելով կրծքի կաթի նշանակությունը: Չնայած որ սիլիկոնե կրկնապտուկը պետք է օգտագործել այլ միջոցներ փորձելուց հետո, այնուամենայնիվ ավելի լավ է երեխան գոնե սիլիկոնե կրկնապտուկով բռնի կուրծք, քան ընդհանրապես չբռնի։ Դժվարությունը կայանում էր նրանում, որ ամեն կերակրումը տևում էր 1.5-ից 2 ժամ: Բայց այն, թե  ինչ ես զգում կերակրելուց, երեխային  հպվելուց կհասկանա միայն մայրը՝ դա գերագույն հաճույք է: Փոքրիկս կրծքով է կերակրվել մինչև 10ամսական: Առ այսօր նա չի հիվանդացել, ատամիկները ծակում է առանց դժվարությունների, ոչ մի շոգ եղանակ չի ազդում նրա փորիկի վրա և այդ ամենը միանշանակ կրծքի կաթի շնորհիվ: Իսկապես Մայրական կաթը անփոխարինելի է: