Լաուրա Աղազարյան

Լաուրա Աղազարյան (Լոռու մարզ)

Լաուրա Աղազարյան (Լոռու մարզ, ք. Վանաձոր)

…Առաջնեկն է, երբ որ ծնվել, նրա արդար կաթով սնվել….
Պ.Սևակ
Ես ինձ կատարյալ երջանիկ զգացի, երբ հինգ տարի առաջ ծնվեց որդիս՝ Սարգիսը: Նրան երկու տարի և երկու ամիս կերակրել եմ մայրական կաթով:Հիշում եմ, թե ինչպես բուժքույրը բերեց նրան իմ մոտ, որ ծանոթանամ բալիկիս հետ և կերակրեմ նրան: Ես գրկեցի նրան և զգացի նրա փոքրիկ մարմնի հաճելի ջերմությունը, գերբնական մի անբացատրելի զորությամբ հասկացա, որ այդ փոկրիկ էակը աշխարհում ամենաթանկն է ինձ համար, և ես պարտավոր եմ նրան պաշտպանել բոլոր փորձություններից և կերակրել նրան մայրական սուրբ ու անարատ կաթով: Կատարելով բուժքրոջ բոլոր օգտակար խորհուրդները՝ ես կերակրեցի որդուս: Շնորհիվ կրծքով կերակրելուս որդիս շատ արագ մեծացավ, ոչ մի դժվար բուժելի հիվանդություն չունեցավ, դեռ ավելին հիմա ունի ամուր կազմվածք և հաճելի ու առողջ տեսք: Լիովին համոզվաց եմ, որ այդ բոլորը շնորհիվ մայրական կաթի է եղել:

Երբ ծնվեց իմ երկրորդ երեխան,դստրիկս՝ Սեդան, նրան նույնպես կերակրեցի կրծքիս կաթով: Այժմ նա երկու տարեկան,երեք ամսեկան առողջ երեխա է, և դեռ հաճույքով ուտում է մայրական կաթ: ՈՒ շնորհիվ դրա նա աշխույժ,ճարպիկ, ուշիմ բալիկ է:                     Միանգամայն համոզվաց եմ, որ մայրական կաթն է երեխաներիս առողջության գրավականը: Հորդորում եմ բոլոր երիտասարդ  մայրերին չխնայել իրենց մայրական կաթը նորածիններին առողջ մեծանալու համար: Իմ կաթն է երեխաներիս տված, որ այսօր բալիկներս ամեն-ինչ տեսնոմ են,  լսում են, ընկալում են, մտապահում են և կարողանում են բոլորին հաճույք պատճառել իրենց աննման մանկական ժպիտով: