Լիաննա Հարությունյան

Լիաննա Հարությունյան (Շիրակի մարզ)

Լիաննա Հարությունյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Բարև Ձեզ ես Լիաննա Հարությունյանն եմ քաղաք Գյումրիից:  30 տարեկան եմ,  ունեմ երկու տղա: Առաջնեկիս կերակրել եմ ընդամենը մեկ ամիս, հետո նա հիվանդացավ ու  սթրեսից  կաթս հետ քաշվեց, դրա համար ցանկացա, որ փոքրս անպայման կրծքով կերակրվի, քանի որ գիտեի կրծքով կերակրման առավելությունները, թե՛ մոր, թե՛ երեխայի համար: Ընթացքում ինձ թվում էր, թե կաթս չի բավարարում,  խնդրեցի մանկաբույժին, որ արհեստական կերեր նշանակի, նա էլ խորհուրդ տվեց լավ սնվել: Շնորհակալ եմ նրան՝ իսկապես էդպես էլ եղավ: Կերակրման պրոցեսն էլ ուղղակի հաճույք է եղել:  Գոռիս կերակրել եմ ուղիղ 2տարի: Շատ առողջ ու խելացի բալիկ է: Ի դեպ՝ ասեմ, որ մինչև հիմա բռնում է մամայի ծիծիկը ու նոր քնում: էտ էլ վատ սովորություն: