Լիաննա Ղազոյան

13823591_1805753382976804_838991430_n

Լիաննա Ղազոյան (Շիրակի մարզ, ք. Արթիկ)

Բարև Ձեզ: Ես ունեմ երկու բալիկ, որոնց կերակրել և կերակրում եմ կրծքով: Այն հարցին, թե ինչու կրծքով կերակրում, նախևառաջ կասեմ, որ կրծքով կերակրումը մեզանից յուրաքանչյուրի իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Իր մանկան համար կյանքի հնարավոր լավագույն սկիզբ փափագող մայրը նախընտրում է կրծքով սնուցումը: Այն հասարակություններում, ուր կանայք երբեք չեն կասկածել իրենց կրծքով կերակրելու ունակություններին, մայրերը բոլոր դարերում, քաղցի և պատերազմի ժամանակ, իրենց երեխաներին կրծքով են կերակրել՝ այդպիսով փրկելով նրանց կյանքը: