Լիլիթ Ալեքսանյան

Լիլիթ Ալեքսանյան (Արմավիրի մարզ)

Լիլիթ Ալեքսանյան (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին)

Ես գիտեմ, որ կրծքով կերակրումը մի շարք առավելություններ ունի ինչպես երեխայի, այնպես էլ մայրիկի համար: Հենց կրծքի կաթի միջոցով է երեխան ստանում իրեն անհրաժեշտ բոլոր վիտամինները: Կերակրելու ընթացքում մայրիկն ապրում է անչափ հաճելի զգացողություններ: Սկզբում իմ Աշոտիկը չէր կարողանում կուրծք ուտել, բայց ես համառեցի: Շատ ջանքերից հետո, ստացվեց, բայց ուտում էր միայն սիլիկոնե հատուկ հարմարանքով: 3 ամսականում պոլիկլինիկա հերթական այցելության ժամանակ, մոռացել էի վերցնել հետս սիլիկոնը, բալիկս սոված էր ու լաց էր լինում. մանկաբույժն ասաց , որ փորձեմ առանց դրա կերակրել: Ես փորձեցի ու ստացվեց. դրանից հետո արդեն բալիկս առանց սիլիկոն է սնվում: