Լուսինե Միքայելյան

Լուսինե Միքայելյան (Լոռու մարզ)

Լուսինե Միքայելյան (Լոռու մարզ, ք. Վանաձոր)

Իմ բալիկը` Գաբրիելլան, 3 տարեկան 5 ամսեկան է:
Մայրական կաթով կերակրվել է 2 տարի1ամիս: Իմ բալիկն ունի շատ ուժեղ հիշողություն ու շատ ընդունակ է, դրանում մայրական կաթն ունի իր լուման, իհարկե, գեները նույնպես իրենց դերն ունեն: Կրծքով կերակրվելու շնորհիվ է, որ մենք շրջանցում ենք սեզոնային վարակները, հեշտությամբ հանել ենք ատամները, հեշտությամբ քայլել ենք ու խոսել, և կյանքի նոր փուլերն անցնում  ենք հեշտությամբ:
Խորհուրդ եմ տալիս բոլոր ապագա մայրերին կրծքով կերակրել իրենց փոքրիկներին: