Քրիստինա Ասրիյան

Քրիստինա Ասրիյան (Արմավիրի մարզ)

Քրիստինա Ասրիյան (Արմավիրի մարզ, ք. Մեծամոր)

Ես երեք տղա ունեմ: Հղիության ընթացքում արդեն հստակ որոշել էի՝ պետք է կրծքով կերակրեմ: Առաջին բալիկիս կրծքով կերակրելու ընթացքում բազմաթիվ դժվարությունների եմ բախվել. նա ծնվել էր 7 ամսականում ու անգամ չէր կարողանում կուրծքս բռնել,  բայց ես համառ էի ու ամեն բան հաջող ավարտվեց: Մասնագիտությամբ մանկավարժ եմ, աշխատանքի դուրս եկա, երբ երեխաս դեռ 4 ամսական էր, բայց չդադարեցի կերակրել կրծքով: Նախապես կթում էի կաթս, որպեսզի իմ բացակայության ժամանակ երեխաս միայն կրծքի կաթ ուտի: Առաջին երկու երեխաներիս կերակրել եմ մինչև 1 տարեկան, 3-րդ բալիկս շուտով կդառնա 2 տարեկան, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կտրել կրծքից: Ես բոլոր աշխատող մայրիկներին խորհուրդ եմ տալիս գտել հնարավորություն և շարունակել կերակրել երեխային կրծքով: Մոնղոլիայում հայտնի խոսք կա՝ «լավագույն մարտիկները մինչև 6 տարեկան կրծքի կաթ կերածներն են»: Սիրելի մայրիկներ, կերակրեք ձեր երեխաներին կրծքով, դա լավագույն է, որ կարող եք տալ Դուք և միայն Դուք: