Հասմիկ Սարգսյան

Հասմիկ Սարգսյան (Լոռու մարզ)

Հասմիկ Սարգսյան (Լոռու մարզ, ք. Վանաձոր)

Ես իմ փոքրիկին կերակրում եմ կրծքով արդեն մոտ 10 ամիս, դա անբացատրելի ու անչափ հաճելի մի զգացում է, բառերով անհնար է բացատրել: Մայրական կաթը խիստ անհրաժեշտ է երեխայի համար: Կրծքով կերակրումը երեխային և մորը տալիս է բնությամբ տրված մայրական և ջերմության զգացողություն: Երբ գրկում ես մի անպաշտպան ու նուրբ էակի, որին դու ես կյանք տվել, կերակրելիս զգում ես, թե ինչքան ունի նա քո կարիքը և պարտավոր ես պարզապես կերակրել կրծքով, որ ապահովես առողջ կյանք: Ես ունեմ խնդիր կապված իմ կրծքի հետ՝ ես 2 անգամ կրծքագեղձի վիրահատություն եմ տարել, բայց 2 վայրկյան անգամ չեմ մտածել իմ հրաշքին տալ կողմնակի կեր: Ու պետք է կերակրեմ այնքան, որքան ժամանակ նա կցանկանա սնվել իմ կաթով: Ես խենթանում եմ, երբ կերակրվելիս փոքրիկ թաթիկով հպվում է ինձ ու աչուկներով գոհ նայում է աչքերիս: Իմ կարծիքով կրծքով կերակրումը ավելի է մեծացնում մայրական զգացմունքները և ամրացնում կապը մոր և մանկան միջև: Կոչ եմ անում բոլոր մայրիկներին պարտադիր կերակրել կրծքով, կմոռանաք ամեն ցավ ու դժվարություն: Ես մոռանում եմ անգամ իմ ցավը կապված իմ խնդրի հետ: Այդ պահերին ինձ համար մի մեծ տոն ե սկսվում: Շնորհակալ եմ Աստծուն, ինձ տրված բերկրանքի համար: