Հռիփսիմե Գևորգյան

Հռիփսիմե Գևորգյան (Արմավիրի մարզ)

Հռիփսիմե Գևորգյան (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին)

Ամուսնանալուց հետո երկար ժամանակ չէի մայրանում, բայց մի օր, շատ անսպասելի զգացի, որ հղի եմ: Ես ինձ զգում էի ամենաերջանիկ կինն աշխարհում ու վայելում էի ապագա մայրության բերկրանքը: Երբ փոքրիկիս առաջին անգամ բերեցին ինձ մոտ՝ կերակրելու, շատ էի հուզվում, ինձ թվում էր, թե ոչինչ ճիշտ չեմ կարող անել, սակայն երեխաս ինքն ինձ հուշեց, թե ինչ պետք է անել.  փոքրիկ բերանը մոտեցրեց ստինքին ու սկսեց անուշ-անուշ ուտել: Դա զգացողություն էր, որ որևէ կերպ չեմ կարող բացատրել: Հասկանալու համար յուրաքանչյուր կին պետք է  դա իր մարմնի վրա զգա: Հենց այդ պահին ես որոշեցի, որ երեխայիս պետք է միայն կրծքով կերակրեմ: Երեխաս աճում էր շատ արագ, նա շատ առույգ էր, կայտառ, ժիր ու ժպտերեսիկ: Ամեն անգամ, երբ հաճախում էինք հերթական կոնսուլտացիային, բժշկուհին գովեստի խոսքեր էր շռայլում ինձ, ես էլ  էի ինձնից գոհ մնում, որ կարողացա ճիշտ ճանապարհն ընտրել: Այդպես մենք շարունակեցինք ուղիղ երկու տարի:

Խորհուրդ եմ տալիս բոլոր մայրերին (եթե ինձ իհարկե լսեն), որ իրենց նորածիններին առաջին վեց ամսում բացառապես կրծքով կերակրեն: