Մարի Հովհաննիսյան

01

Մարի Հովհաննիսյան (Շիրակի մարզ, ք. Գյումրի)

Աղջիկս՝ Էլենը, արդեն չորս տարեկան է: Ծնվել է՝ 2012թ. հուլիսի 11- ին: Ծնված օրվանից կերակրել եմ կրծքով, մինչև 2տարեկանը: Հղիության ընթացքում միշտ ընթերցում էի տարբեր տեսակի ամսագրեր՝ կրծքով կերակրման վերաբերյալ ու լինելով ապագա մայրիկ՝ ես արդեն քաջ գիտակցում էի կրծքով կերակրման առավելության մասին: Ծննդաբերությունս ընթացավ շատ բարդ: Բժիշկը արգելեց մի քանի օր կերակրել  բալիկիս: Կրծքերս լցվել էին կաթով ու առաջացել էին բավականին մեծ այտուցվածություն և ճաքեր: Քանի որ առատ կաթ ունեի՝ նույնիսկ կողքի հիվանդասենյակի մայրիկները գալիս էին իրենց նորածինների համար կաթ էին տանում: Սկզբում շատ դժվարությամբ եմ կերակրել: Կերակրման առաջին շաբաթում ճաքերն ավելի շատացան ու սկսեց արյուն գալ: Երբ այցելեցինք բժիշկի՝ նա խորհուրդ տվեց դադարեցնել կերակրումը, քանի որ լուրջ բարդություններ էին առաջացել: Տուն վերադառնալով, չէի ուզում պատկերացնել որ չէի վայելելու այդ բերկրանքը: Դա ինձ համար ահավոր սթրես էր: Տատիկս խորհուրդ տվեց շարունակեմ կերակրել ու պայքարեմ ցավի դեմ; Ահավոր դժվար էր, սակայն անցա այդ ամենի միջով: Կերակրման արդյունքում բալիկս օր-օրի ավելի էր մեծանում և չուներ առողջական որևէ խնդիր: Գտնվելով ուժեղ՝ ես կարոխացա զգալ այդ բերկրանքը: Ամեն կերակրելիս շնորհակալություն էի հայտնում Աստծուն, որ ունեցա նման հնարավորություն: Խորհուրդ մայրիկներին՝  կերակրեք ձեր բալիկներին կրծքով, քանի որ դա  օգտակար է թէ՛ ձեզ,  թէ՛ ձեր նրանց: