Մերի Դավթյան

Մերի Դավթյան (Արմավիրի մարզ)

Մերի Դավթյան (Արմավիրի մարզ, ք. Էջմիածին)

Արփիի ծնվելուց հետո կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներ ունեցա՝ ճաքեցին պտուկներս, մեկ ամիս չէին վերականգնվում, ցավն այնքան տհաճ էր, որ անգամ չէի ցանկանում կերակրել փոքրիկիս: Դրանից հետո այլ խնդիր ունեի՝ հետծննդաբերական շրջանում շատ ծանրաբերնված գրաֆիկ ունեի, քանի որ մեծ բալիկս դպրոց էր հաճախում, դրան գումարած կենցաղային անթիվ անհամար գործեր, արդյունքում կաթս քչացել էր. բալիկս լավ չէր աճում: 1-ին ամսում 400 գրամ էր ավելացել, 2-րդում ավելի քիչ, բայց մանկաբույժը թույլ չտվեց անցնել արհեստական սնուցման, հորդորեց ինձ դիմանալ մեկ ամիս էլ ու շատ հանգստանալ, լավ սնվել, շատ հեղուկներ օգտագործել: Կատարեցի բոլոր խորհուրդներն ու նկատում էի, որ կաթս օր օրի ավելանում էր, փոքրիկս էլ կշտանում էր, լաց չէր լինում: Մի քանի օր առաջ էլ պոլիկլինիկայում պարզեցինք, որ քաշը բավական շատ ավելացել է: Անչափ հպարտ ու ուրախ եմ, որ կարողացա հաղթահարել դժվարությունները, կշարունակեմ գոնե մինչև մեկ ու կես տարեկան երեխայիս կրծքով կերակրել, քանի որ գիտեմ, որ կրծքի կաթից առողջարար ոչինչ չկա: Բացի դրանից, երեխայիս կերակրելուց անսահման մեծ սեր, քնքշանք ու կապվածություն եմ զգում: Կերակրելուց հոգիս  մի տեսակ բարությամբ է լցվում, ընթացքում նաև աղթում եմ: