Նելլի Հարությունյան

Նելլի Հարությունյան
(Արարատի մարզ)

Նելլի Հարությունյան (Արարատի մարզ)

Մինչև բալիկիս ծնունդը շատ էի կարդացել կրծքով կերակրման մասին: Սկզբում դժվար էր՝ վերքեր ունեի կրծքերիս, դժվար էր, բալիկս լացում էր ես էլ նրա հետ: Իմ շատ սիրելի ամուսնու աջակցությամբ, մենք բարեբախտաբար հաղթահարեցինք այդ խնդիրը և մեկ տարի ինը ամիս որդիս կրծքի կաթով սնվեց: Առաջին վեց ամիսը բացառապես վայելել ենք այդ անկրկնելի ակնթարթները: Քաջ գիտակցել ու գիտակցում եմ, որ հանուն երեխայի հաղթահարելի են բոլոր դժվարությունները: Ես դժվարությունների սովոր մարդ եմ, բայց կրծքով կերակրման հետ կապված դժվարություններն այլ բաների հետ համեմատել չի կարելի, քանի որ դա անչափ հաճելի ու պարտավորեցնող է: