Նունե Բադալյան

Նունե Բադալյան (Արմավիրի մարզ)

Նունե Բադալյան (Արմավիրի մարզ, ք. Արմավիր)

Ամեն ինչ սկսվեց այնտեղից, երբ լույս աշխարհ եկավ իմ փոքրիկը: Աստված ինձ նվիրեց մի հրաշք սուրբ ու անարատ եւ դրան զուգահեռ իր սնունդը սուրբ ու անարատ մայրական կաթը, որը անփոխարինելի է թե արհեստական կաթի եւ թե այլ սննդային հավելումների հետ համեմատելիս: Նախ սկսեմ այնտեղից, որ իմ փոքրիկը ծնվել է ոչ բնական ճանապարհով, այլ կեսարյան հատումով: Վիրահատությունից հետո, երբ ինձ տեղափոխեցին պալատ ես խնդրեցի որպեսզի տեսնեմ իմ փոքրիկին բնականաբար բուժաշխատողները թույլ չտվեցին, քանի որ ես այնքան էլ լավ վիճակում չէի և ասացին, որ այդ օրը անցնի փոքրիկին կկերակրեն արհեստական կաթով: Այդ լսելով ավելի համառեցի և պնդեցի որպեսզի փոքրիկիս բերեն, քանի որ գիտեի այդ ամենի բարդությունն ու հետեւանքները: Ի սկզբանե կաթի շշով կերակրվող երեխաները հետո շատ դժվարությունների առաջ են կանգնում, դժվարությամբ են վերցնում կուրծքը, իսկ արհեստական կաթի մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել եւ համեմատականներ տանել: Փոքրիկիս բերեցին պալատ և ես տեսա նրան, տեսա այն լույսը այն պարգեւը, որ նվիրել է ինձ Աստված:  Առաջինը նրան տեսնելու ցանկություն էր, իսկ երկրորդ ցանկությունս նրան կերակրելը, նրան  հպվելը, նրան զգալը, մայր լինելու լիարժեք զգացումը, որը զգում ես հատկապես նրան կերակրելիս, երբ տեսնելով նրա քաղցի և ծարավի զգացումը դու ինքդ կարող ես ապահովել նրա սնունդը, անփոխարինելի մայրական կաթով, ընդամենը մեկ կերակրում և քո երեխան ապահովված է ճարպերով, սպիտակուցներով, վիտամիններով, հանքային աղերով, երկաթով և մի շարք այլ պաշտպանական բաղադրամասերով: Հատկապես պարունակում է զարգացող աճող երեխայի համար սպիտակուցներ, որոնք գոյություն չունեն ոչ արհեստական կաթի և ոչ էլ կովի կաթի մեջ  ու վեր են ամեն տեսակ գայթակղիչ գովազդներից և գեղեցիկ պաստառներից, որոնք ողողված են մեր շուրջը: Իմ փոքրիկը ծնվել է 2 կգ. 800 գ. մինչեւ 6 ամսեկանը կերակրվել է բացառապես կրծքի կաթով, իսկ դրանից հետո բացի հավելյալ սնունդը զուգահեռաբար կերակրել եմ կրծքի կաթով 1տարի 9 ամիս, այն էլ հրաժարվել է իր կամքով: Պետք է գիտակցել, որ կրծքով սնուցումը առավելություն է և մոր և փոքրիկի համար: Փորքրիկը ստանում է առողջ սնունդ, իսկ մայրը վերադառնում է իր նախկին վիճակին,  նպաստում է արգանդի ավելի վաղ կրճատմանը: Սկզբնական շրջանում կաթի հետ պետք չի ոչինչ տալ անգամ ջուր, քանի որ կաթի առաջին բաժինը դա հենց ջուրն է: Եթե երեխան ծարավ է ապա կծծի մի քանի րոպե և կհագենա, իսկ եթե սոված է, ապա կծծի ավելի երկար, որպեսզի կշտանա: Առաջին կաթի խեժի բաղադրամասերը չկան արհեստական ոչ մի սննդի մեջ: Կրծքի կաթը ավելի հեշտ է յուրացվում երեխայի օրգանիզմում: Ես այնքան ուրախ էի, երբ ծնվելուց մեկ ամիս անց կշռեցին փոքրիկիս նա 5 կգ. 500 գ. էր բավականին առաջընթած կար: Պետք է հետևել նաև կերակրման ճիշտ տեխնիկային և հիգենայի պահպանմանը: Կրծքով կերակրումը դա բնության հրաշքներից մեկն է, որ պետք չէ անտեսել, ուստի մի՛ զլացեք՝  գրկեք նրան, զգացե՛ք նրան ձեր գրկում նրա ջերմությունը լույսը սերը և քաղցը, որը դուք կարող եք լրացնել այն անարատ ու մայրական կաթով, որը ծնվել է նրա հետ միասին: Սիրելի մայրեր, մի՛ ընտրեք այլ ճանապրհներ չէ որ կրծքի կաթը բարձրացնում է երեխայի դիմադրողականությունը և իջեցնում հիվանդանալու ռիսկը: Սա իմ կյանքի ամենամեծ հաղթանակն է, որի մրցանակը իմ առողջ բալիկն է: