Սյուզաննա Սահակյան

Սյուզաննա Սահակյան (Արարատի մարզ)

Սյուզաննա Սահակյան (Արարատի մարզ, գ. Գորավան)

Ես ունեմ երկու տղա, փոքրս 2.7 տարեկան է, մինչ օրս նրան կերակրում եմ կրծքով:  Մեծիս կերակրել եմ մինչև 5 ամսականը ու հիմա զգում եմ տարբերությունը: Մեծ տղայիս քիչ եմ կերակրել ու շատ հաճախակի է հիվանդանում, իսկ փոքր տղաս շատ ամուր դիմադրողականություն ունի և ընդհանրապես չի հիվանդանում: Ես, որպես մայրիկ, զգում եմ, որ նրա չհիվանդանալու միակ պատճառը կրծքով կերակրումն է ու որոշել եմ կերակրել տղայիս այնքան երկար, որքան նա կցանկանա: Տղաս հետաքրքիր սովորություն ունի՝ չի սիրում կուրծք ուտել ննջասենյակում: Երբ տան անդամները հյուրասենյակում են լինում, մոտենում է ու խնդրում՝ «Պապիկ, դուրս կգնաս, ես ծիծիկ ուտեմ, վերջացնեմ ու քեզ կկանչեմ»: