Օվսաննա Ստեփանյան

Օվսաննա Ստեփանյան (Լոռու մարզ)

Օվսաննա Ստեփանյան (Լոռու մարզ, ք. Ստեփանավան)

Տղաս 3 տարեկան 11 ամսական է, անունը Վարդան է: Փոքրիկիս 23 ամիս կրծքով եմ կերակրել: Բալիկս ծնվեց, երբ 21 տարեկան էի. երիտասարդ էի, փորձ չունեի, ուստի անչափ շատ էի կարդում, որ տեղեկացված լինեմ և կարողանամ խուսափել բարդություններից: Առաջին իսկ վայրկյանից, երբ բալիկս հպվեց կրծքիս, ես անբացատրելի զգացողություններ ապրեցի: Սկզբում, իհարկե, կերակրելու հետ կապված խնդիրներ ունեի, բայց ինձ օգնեց մեր մանկաբույժը՝ Աշխեն Պապյանը:  Նրա օգնությամբ կարողացա հաղթահարել դժվարությունները: Կրծքով կերակրելն ինձ համար, իրոք, հաղթանակ է եղել, քանի որ այն միակ  անխզելի կապն էր դարձել իմ ու փոքրիկիս միջև: Առօրյա թոհուբոհի մեջ, ես իմ հանգիստը գտնում էի կերակրման այդ մի քանի րոպենրի մեջ: Կրծքով կերակրելն օգնել է նաև, երբ բալիկս հիվանդացել է ու հրաժարվել հավեյլալ սնունդից, նույնիսկ հիվանդ ժամանակ նա հաճույքով ուտում էր կրծքիս կաթը: