Ֆլորա Վարդանյան

Ֆլորա Վարդանյան (Լոռու մարզ)

Ֆլորա Վարդանյան (Լոռու մարզ)

Ողջույն: Արփին իմ երկրորդ բալիկն է: Նա երկու տարեկան է: Կրծքով կերակրել եմ մեկ տարուց մի փոքր ավելի: Ճիշտ է, կարևոր է առաջին 1000 օրը, բայց մեր պարագայում այսպես ստացվեց:

Արփին բավականին լավ դիմադրողականություն ունի, գրեթե չի հիվանդանում, հիվանդանալու դեպքում էլ արագ է ապաքինվում:

Կրծքով կերակրումը մեկ այլ շատ լավ կողմ ունի. երեխայի մոտ ձևավորում է ներդաշնակ հուզական դաշտ: Սիրում է, գրկում, գգվում տիկնիկին այնպես, ինչպես ես եմ գուրգուրել ու գուրգուրում նրան: Իհարկե, կրծքով կերակրումն իր շատ մեծ դերն ունի այստեղ, քանի որ օրվա մի զգալի մաս նա քեզ հետ է, քո գրկում` սնվում է, տաքուկ ու փայլուն աչիկներով նայում քեզ:

Օգտակարի ու հաճելիի զուգակցում, ինչն այնքան կաևոր է փոքրիկ հրաշքների համար:)