Կրծքով կերակրման սենյակներ

breastfeeding_web_krcqov_kerakrman_senyakner

Աշխարհում կանանց միայն 2-3 տոկոսն է, որ օբյեկտիվ պատճառներով չի կարող կերակրել կրծքով: Դա նշանակում է, որ պետք է փնտրել ու արմատախիլ անել կրծքով կերակրումից հրաժարման պատճառները: Մանկաբույժ Կարինե Կուրոյանը (Թալին, Արագածոտն) NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մայրաքաղաքում երեխա ունենալու մեկնած մարզերում բնակվող կանայք տուն են վերադառնում շշերով և կաթնախառնուրդով: Անվիճելի փաստ է, որ կանայք մեծամասամբ հրաժարվում են կերակրել կրծքով հոգեբանական ճնշման, անտեղյակության, չնախապատրաստվելու պատճառով: Ի մի բերելով իրողությունը՝ մի բան ակնհայտ է դառնում. կրծքով կերակրման որոշումը կինը պետք է կայացնի դեռևս հղիության ընթացքում, գիտելիքներ կուտակի ու պատրաստ լինի հաղթահարել հնարավոր բարդությունները:

Կրծքով կերակրման սենյակներն իրենց վառ ու գունեղ դիզայնով, տպագիր և վիդեո նյութերով ու հարմարավետությամբ կօգնեն կոնսուլտացիաների հաճախող ապագա մայրիկներին դեռևս հղիության ընթացքում զգալ կրծքով կերակրման գեղեցկությունն ու կզինեն անհրաժեշտ տեղեկատվությամբ: Նոր ծննդաբերած մայրերին հատկապես դուր կգա կերակրման աթոռն իր գունեղ անկյունով, որտեղ կարելի է նաև լուսանկարվել՝ հավերժացնելով առաջին կերակրման երջանկությունը:

Կրծքով կերակրման առաջին սենյակի բացման օրը սենյակում կհյուրնկալվեն առաջին այցելուներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ գնահատելու կատարած աշխատանքի արդյունքը: