Ֆոտոմրցույթ

breastfeeding_web_photomrcuyt

«Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի առանցքային միջոցառումներից մեկն էլ ֆոտոմրցույթն է, որին  կարող են մասնակցել հղի կանայք, կրծքով կերակրող մայրեր և մայրեր, ովքեր ունեն մինչև հինգ տարեկան երեխա կամ երեխաներ, ում կերակրել են կրծքով: Կանոնների մասին.

  • Հղի կանայք պետք է ուղարկեն հղիության ընթացքում արված իրենց լուսանկարն ու գրեն, թե ինչու են որոշել ապագա երեխային կրծքով կերակրել:
  • Կերակրող մայրերը պետք է լուսանկարվեն երեխայի հետ կրծքով կերակրման ժամանակ, ուղարկեն լուսանկարն ու գրեն՝ արդյո՞ք հանդիպել են դժվարությունների փոքրիկին կրծքով կերակրելու ժամանակ. Ինչպե՞ս են հաղթահարել խնդիրները:
  • Մինչև հինգ տարեկան երեխաներ ունեցող մայրերն, ովքեր իրենց երեխային կամ երեխաներին կերակրել են կրծքով պետք է ուղարկեն երեխայի (երեխաների) լուսանկարներն ու գրեն, թե իրենց կարծիքով կրծքով կերակրումն ինչպե՞ս է ազդել երեխայի (երեխաների) առողջության վրա:

Լուսանկարների և պատմությունների ընդունման վերջաժամկետը հուլիսի 22-ն է: Բոլոր լուսանկարներն ու պատմությունները հրապարակվում են այս կայքում (տես՝ մասնակիցներ բաժինը): Գինեկոլոգներից, մանկաբույժներից, ոլորտի փորձագետներից կազմված թիմը կընտրի լավագույն լուսանկարներն ու պատմությունները, որոնց հեղինակները կմասնակցեն պրոֆեսիոնալ լուսանկարահանումների: Այդ լուսանկարները կտեղադրվեն ֆեյսբուքում: Ամենամեծ թվով լայքեր հավաքած լուսանկարների հեղինակները կպարգևատրվեն և կունենան հաղթարշավի դեմքը դառնալու բացառիկ հնարավորությունը:

Նախատեսված է հաղթողների լուսանկարներով և կրծքով կերակրման խրախուսման հաղորդագրություններով գրավիչ պաստառների տպագրություն: Դրանք տարբեր ֆորմատներով կտեղադրվեն մասնակից մարզերի և Երևանի ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզնում և այլուր: Յուրաքանչյուր մարզկենտրոնում և Երևանում կտեղադրվեն նաև մեծ բիլբորդ վահանականեր: Բայց դա դեռ ամենը չէ: Հաղթարշավը  կամփոփվի երևանյան մամուլի ասուլիսով, որին հրավիրված կլինեն նաև մրցույթի հաղթողները: Այդ օրը նրանք նաև կպարգևատրվեն. շատ գեղեցիկ մրցանակներով:

Լուսանկարներն ու պատմությունները մասնակիցները կարող են ուղարկել photo@nutrition.am էլ փոստին կամ UNICEF ARMENIA ֆեյսբուքյան էջին: Ավելին իմանալու համար զանգահարել՝ 095 510 710: