ԱՀԿ/ՅՈՒՆԻՍԵՖ-ի ռազմավարությունը

Երեխայի սնուցման վիճակի, աճի, զարգացման, առողջության և կենսունակության վրա  նուցման գործելակերպի ունեցած ազդեցության կարևորությունն ընդգծելու համար 2002  . ԱՀԿ- ն և ՅՈՒՆԻՍԵՖ- ը առաջարկել են «Կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման համապարփակ ռազմավարությունը »:  ազմավարությունը հիմնված է փորձագետների եզրահանգումների և խորհուրդների վրա, որոնք ամբողջացվել են 2001թ. ընդունված ԱՀԱ 54.2 խորհուրդում.

«Պաշտպանել, խրախուսել և աջակցել բացառապես կրծքով սնուցմանը կյանքի առաջին 6  ամիսների ընթացքում՝ որպես համապարփակ առողջապահական խորհուրդ և ապահովել անվտանգ և համապատասխան հավելյալ սնունդ՝ շարունակելով կրծքով սնուցումը մինչև երկու տարեկանը և ավելի »:

Այնուամենայնիվ, շատ երեխաներ ըստ առաջարկվող խորհուրդների չեն կերակրվում ։ Շատ մայրեր, որոնք ծննդաբերությունից հետո հաջողությամբ կրծքով են  երակրում, հաճախ հավելյալ սնուցումը սկսում են շատ վաղ, երբեմն էլ մի քանի շաբաթանց դադարեցնում են կրծքով սնուցումը ։ Մինչև վեց ամսականը երեխաներին լավ  երակրող որոշ մայրեր հավելյալ սնուցումը ժամանակին կամ համապատասխան ձևով չեն սկսում ։ Այս ամենը կարող է հանգեցնել մանկան թերսնուցման, որը գնալով ավելի լուրջ  նդիր է դառնում շատ երկրներում ։ Աշխարհումմին չև հինգ տարեկան երեխաների մեկ  րրորդից ավելին թերսնված է և այդ պատճառով անբավարար հասակ և/կամ քաշ ունի,կամ էլ տառապում է վիտամին A-ի, երկաթի ու այլ  միկրոնուտրիենտների  նբավարարությամբ ։

Կրծքի և վաղ  ասակի երեխաների սնուցման համապարփակ ռազմավարության նպատակն է արդյունավետ սնուցման միջոցով բարելավել վաղ  հասակի երեխաների սնուցման կարգավիճակը, խթանել մանկան առողջ աճն ու զարգացումը, այդ միջոցով նպաստելով նրանց կենսապահովմանը: