Skip to main content

Հարթակի մասին

Երեխային մեծացնելը մեկ մարդու կամ անգամ երկու մարդու գործ չէ: Ծնողներին աջակցելու համար էլ մենք ստեղծեցինք այս հարթակը, որտեղ ծնողները կարող են գտնել վստահելի տեղեկատվություն երեխայի խնամքի, սնուցման և դաստիարակման վերաբերյալ: Սա պետք է օգնի յուրաքանչյուր ծնողին յուրաքանչյուր երեխայի վաղ մանակական զարգացումն ապահովելու գործում: Կյանքի հենց առաջին տարիների ընթացքում է երեխայի ուղեղը զարգանում այլևս երբեք չկրկնվող արագությամբ: Այս շրջանը ողջ կյանքում եզակի մի հնարավորություն է երեխայի սովորելու ու զարգանալու համար: Իսկ յուրաքանչյուր երեխայի ճիշտ զարգացման համար անհրաժեշտ է ՍՆՈՒՆԴ, ԽԱՂ, ԽՆԱՄՔ ու ՍԵՐ:

Սնունդ, խաղ, սեր ու խնամք յուրաքանչյուր երեխայի համար

Երեխայի իրավունքների կոնվենցիայի 30-ամյակի և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքի 25-ամյակի առթիվ մենք սկսեցինք այս գործընթացն ու առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծեցինք այս հարթակը մի պարզ պատճառով՝ որպեսզի աջակցենք բոլոր ծնողներին ու խնամակալներին ապահովել իրենց երեխաների կյանքի լավագույն սկիզբը:

Առաջին 1000 օրը անկասկած երեխայի կյանքի կարևորագույն շրջանն է: Կյանքի առաջին 1000 օրը, որ ներառում է ներարգանդային զարգացման 9 ամիսը և ծնունդին հաջորդող 2 տարին, կանխորոշում է անհատի առողջական և զարգացման հեռանկարները հետագա ողջ կյանքի համար։  Կյանքի հենց առաջին տարիների ընթացքում է երեխայի ուղեղը զարգանում այլևս երբեք չկրկնվող արագությամբ: Այս շրջանը ողջ կյանքում եզակի մի հնարավորություն է երեխայի սովորելու ու զարգանալու համար: Իսկ յուրաքանչյուր երեխայի ճիշտ զարգացման համար անհրաժեշտ է ՍՆՈՒՆԴ, ԽԱՂ, ԽՆԱՄՔ ու ՍԵՐ:

Ու հենց ծնողներն են հիմնականում կազմակերպում երեխայի սնուցումը, ապահովում նրա զարգացումը և փորձում ամեն կերպ պաշտպանել նրանց:

Ծնող լինելն աշխարհում ամենաբարդ գործն է: Բայց շատ ծնողներ չեն ստանում բավարար աջակցություն ու չեն կարողանում իրենց երեխաների հետ բավարար ժամանակ անցակցնել: 

Երեխայի խնամքի վճարովի արձակուրդները, կրծքով կերակրելու համար տրամադրվող ընդմիջումներն ու պայմանները և ընտանիքների աջակցությանն ուղղված այլ քաղաքականությունները բազմաթիվ ծնողների համար իրականություն չեն:

Երեխային մեծացնելը մեկ մարդու կամ անգամ երկու մարդու գործ չէ: Ծնողներին աջակցություն է պետք: Ահա թե ինչու ենք մենք ստեղծել այս հարթակը, որտեղ ծնողները կարող են գտնել վստահելի տեղեկատվություն երեխայի խնամքի, սնուցման և դաստիարակման վերաբերյալ: 

Սա պետք է օգնի յուրաքանչյուր ծնողին յուրաքանչյուր երեխայի վաղ մանակական զարգացումն ապահովելու գործում:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան սահմանում է երեխաների առողջության և սնման, կրծքով կերակրվելու առավելությունների, մաքուր ջրի, բժշկական օգնություն ստանալու, խաղի, կրթության և մի շարք այլ իրավունքներ, որոնք պետք է իրացվեն, որպեսզի երեխաները զարգացնեն իրենց ողջ ներուժը: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա լինի սիրված, սնված և խնամված: ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորություն է ստանձնել բարելավել ամենախոցելի՝ աղքատության և մեկուսացման մեջ ապրող երեխաների կյանքը: Ծնվելու պահից մինչև ավագ դպրոցի ավարտը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխա և ընտանիք կարողանա օգտվել իր համար նախատեսված քաղաքականություններից և ծառայություններից: Ստեղծման պահից ի վեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամբողջությամբ ֆինանսավորվում է անհատների, մասնավոր հատվածի, հիմնադրամների և կառավարությունների կամավոր նվիրատվություններով:

Վերջին 25 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ Հայաստանում՝

  • Կիսով չափ կրճատվել է մանկական մահացությունը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում:
  • Վերացվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը:
  • Աղի համընդհանուր յոդացման արդյունքում վերացվել է օրգանիզմում յոդի անբավարարությունը:
  • Հայաստանը ճանաչվել է պոլիոմիելիտից ազատ գոտի:

Ցավոք, դեռ շատ անելիքներ կան. շատ երեխաներ անտեսվում են ու հետ են մնում՝ չկարողնալով ստանալ իրենցբնականոն զարգացումն ապահովելու համար բավարար առողջ սնունդ, ճիշտ խնամք ու որակյալ կրթություն: Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի յուրաքանչյուր երեխա լինի սիրված, պաշտպանված, առողջ ու կրթված, որպեսզի յուրաքանչյուր երեխա ունենա լավ մանկություն ու կարողանա հասնել իր ողջ ներուժին: Մենք շարունակում ենք աշխատել ու մենք երբեք չենք հանձնվում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայք 

Հետևե՛ք ՅՈՒՆԻՍԵՖ-ին ՖեյսբուքումԹվիթերումԻնստագրամում և Յութուբում

Սնուցում