Skip to main content

9-11 ամսական երեխաների սնուցումը

9-11 ամսական երեխաների սնուցումը

9-11 ամսականում արդեն ձեր երեխային կարող եք օրական 3-4 անգամ կես բաժակ չափաբաժնով սնունդ առաջարկել՝ գումարած օգտակար միջանկյալ ուտեստը: Այս պահից սկսած՝ կարող եք արդեն սնունդը տրորելու փոխարեն մանր կտրտած մատուցել: Երեխան արդեն կարող է փորձել ուտել իր ձեռքերով: Շարունակե՛ք հետևել ձեր երեխային՝ սնունդ առաջարկելով նրան, երբ զգում եք՝ քաղցած է:

Ձեր երեխան այս տարիքում ավելի շատ էներգիայի և սննդանյութերի կարիք ունի, քան իր կյանքի որևէ այլ շրջանում

Սնունդը պետք է կալորիաներով ու սննդանյութերով հարուստ լինի: Հատիկավորներից ու կարտոֆիլից բացի՝ երեխային անպայման առաջարկեք միրգ ու բանջարեղեն, լոբազգիներ ու սերմեր, քիչ քանակությամբ բուսական յուղ, ինչպես նաև կենադանական սնունդ՝ ձու, միս, ձուկ, թռչնամիս և այլն: Ամեն օր երեխան պետք է բազմազան սնվի, որպեսզի բոլոր անհրաժեշտ սննդանյութերը ստանա:

Եթե ձեր երեխան հրաժարվում է սննդից կամ թքում է այն, մի՛ ստիպեք: Մի քնաի օր հետո կրկին փորձե՛ք: Ինչպես նաև փորձե՛ք նոր սննդամթերքը խառնել նրա կողմից սիրված մեկ այլ սննդամթերքի հետ կամ կրծքի կաթի հետ, գուցե այդպես ստացվի նրան հրամցնել նոր սննդամթերքը:

Հավելյալ սնուցում