Skip to main content

Մանկական աղանդեր

Խորոված խնձոր

1 խնձոր (60 գր):

Խնձորը լավ լվանալ, սուր դանակով միջուկը հանել՝ առանց հիմքը վնասելու և ջեռոցում խորովել:

 

Մրգերի մուս

Միրգ՝ ծիրան, տանձ, դեղձ, բալ, սալոր կամ այլ՝ 30-50 գր, սպիտակաձավար՝ 2 թեյի գդալ, ջուր՝ 100 մլ:

Միրգը լավ լվանալ, կտրատել և եփել ջրով, քամել, անցկացնել մաղով, ավելացնել եփուկը և եռման ջուր, հասցնել եռման ջերմաստիճանի, խառնելով ավելացնել սպիտակաձավարը և եփել 8-10 րոպե: Պատրաստի խառնուրդը սառեցնել մինչև 40°C և հարել մինչև խիտ, համասեռ մասսայի առաջանալը:

Աղանդերի բաղադրատոմսեր երեխաների համար

Բաղադրատոմսեր