Skip to main content

Մանկական աղցաններ

Գազարով և խնձորով աղցան

1/2 փոքրիկ գազար (25 գ), 1/2 խնձոր (40 գ), ընկույզ՝ 2 հատ:

 Գազարը և խնձորը լավ լվանալ, մաքրել և քերել քերիչով, ցողել եռման ջրով։ Ավելացնել  ընկույզի քերուկ:

 

Լոլիկով աղցան

1 փոքրիկ լոլիկ (25 գ), բուսական յուղ՝ 2 մլ:

Լոլիկը լավ լվանալ, քերել քերիչով, ավելացնել բուսական յուղը:

 

Ճակնդեղով և խնձորով աղցան

Ճակնդեղ (25 գ), 1/4 խնձոր (25 գ), , բուսական յուղ՝ 2 մլ, ընկույզ՝ 1 հատ:

Ճակնդեղը լվանալ, եփել կամ խորովել, քերել քերիչով և խառնել խնձորի քերուկի հետխառնել: Կարելի է ավելացնել նաև ընկույզի քերուկ:

Աղցանների բաղադրատոմսեր բալիկների համար

Բաղադրատոմսեր