Skip to main content

Բառաքարտեր

  • Խնդրե՛ք երեխային ասել 5 բառ, որոնք ցանկանում է սովորել կարդալ:

  • Այդ բառերը գրե՛ք քարտերի վրա՝ յուրաքանչյուր բառով պատրաստելով 2 քարտ:

  • Շրջեք բոլոր 10 քարտերը՝ երեսով դեպի ներքև:

  • Հերթով շրջե՛ք երկուական քարտ:

  • Կարդացե՛ք քարտերի վրայի բառերը: Եթե դրանք նույն բառն են, ապա խաղացողը պահում է քարտերը:

  • Խաղը շարունակվում է այնքան մինչև գտնվում են բոլոր զույգ բառերը:

Խաղի վերջում զրուցե՛ք բառերի մասին: Ի՞նչ ընդհանուր տառեր կան բառերում: Ո՞րն է յուրաքանչյուր բառի առաջին տառը: Քանի՞ տառ կա յուրաքանչյուր բառում:

Խաղադարան