Skip to main content

Խաղադարան

Խաղը երեխայի հիմնական զբաղմունքն է, աշխարհաճանաչողության նրա հիմնական գործիքը: Խաղի արդյունքում զարգանում են երեխայի մտավոր, ֆիզիկական, սոցիալական և զգայական ոլորտները, ակտիվանում է երևակայությունը: Խաղից է կախված, թե ինչ հմտություններով կզինվեն երեխաները, թե ինչպիսի մարդ կդառնան նրանք ու թե ինչպիսի աշխարհ կկերտեն վաղը: Ուրեմն, եկե՛ք խաղանք:

Հիշե՛ք, երեխաները սովորում են, երբ

  • խաղեր են խաղում,
  • լսում են ձեր պատմությունները, ձեր կարդացած հեքիաթները, իսկ հետո խոսում են դրա մասին,
  • զբոսանքի ժամանակ կամ դրանից հետո խոսում են այն մասին, թե ինչ տեսան,
  • երբ իրենք են պատմություններ պատմում կամ հորինում, արտասանում են, երգում, նկար են դիտում կամ էլ բացատրում են, թե ինչպես են ինչ-որ բան արել:

Կարո՞ղ ես տառ գտնել
Հավատա՛ ու խաղին առավելություն տու՛ր՝ լինի դա տանը, դրսում, թե ամենուր:

Միասին ոտանավոր կարդացե՛ք
Խաղի բազմազանությունը կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար:

Լսել և պատմել
Խաղի վրա հիմնված կրթությունը երեխաների մոտ ձևավորում է համագործակցություն, ստեղծագործ միտք և հետաքրքրասիրություն։

Գտե՛ք համընկնող քարտը
Երբ միասին եք խաղում ու երեխան սխալվում է, մի՛ շտապեք դրա մասին ասել նրան: Թողե՛ք՝ երեխան ինքը բացահայտի, որ սխալվել է:

Խմբավորում
Բոլորս, այդ թվում նաև երեխաները, տնային գործեր ունենք, բայց պարտադիր չէ, որ դրանք ձանձրալի լինեն:

Դրական ծնողավարում