Տեսանյութ: Կրծքով կերակրման հաղթարշավը՝ Արմավիրում


Վերջին մարզն, ուր եղավ Կրծքով կերակրման հաղթարշավի թիմը: Երկու օրից մենք կիմանանք, թե ովքեր են անցել կիսաեզրափակիչ և ում նկարներն են մրցելու հաղթարշավի ֆոտոմրցույթի շրջանակում:


Տեսանյութ: Կրծքով կերակրման հաղթարշավը՝ Շիրակում


Շիրակի մարզային Գալա TV-ի տեսանյութը կրծքով կերակրման առավելությունների, կարևորության և մարզում Կրծքով կերակրման հաղթարշավի մեկնարկի մասին է:


Կրծքով կերակրման հաղթարշավը Doctors.am-ի մանրադիտակի տակ:


«Լանցետ» ամսագրի «Երեխաների կենսունակության վերաբերյալ» շարքը փաստում է, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը:


Ուղիղ եթեր: Հարցազրույց Առաջին ալիքի եթերում


«Առավոտ լուսո» հաղորդմանը հյուր էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը: Նրանք պատմեցին Կրծքով կերակրման հաղթարշավի և ֆոտոմրցույթի ընթացիկ աշխատանքների մասին: Դիտե՛ք 1:00:50-ից:


ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ. Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է


ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ընտանիքի ակադեմիա»-ն միավորվել են՝ ապացուցելու, որ Հայաստանում կանայք լավ գիտեն, թե որքան կարևոր է կրծքով սնուցումը մոր և մանկան առողջության և նրանց հուզական ամուր կապի համար ու պատրաստ են իրենց օրինակով ոգևորել մյուսներին:


Տեսանյութ: Կրծքով կերակրման հաղթարշավը՝ Արարատում


Արարատ TV-ի տեսանյութը կրծքով կերակրման կարևորության, առավելությունների և Արարատի մարզում Կրծքով կերակրման հաղթարշավի մեկնարկի մասին է:


Ուղիղ եթեր: Հարցազրույց Կենտրոն TV-ի եթերում


«Սկսենք նորից» հաղորդման հյուրերն են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը. նրանք պատմում են Կրծքով կերակրման հաղթարշավի և դրա բաղադրիչներից մեկի՝ ֆոտոմրցույթի մասին:


Տեսանյութ: Կրծքով կերակրող մայրերի հաղթարշավը մեկնարկեց Լոռիում


Հայաստանում կրծքով կերակրումը կարող է տարեկան 60 երեխայի կյանք փրկել: Լոռու մարզային «Ֆորտունա» հեռուստաալիքի տեսանյութը կրծքով կերակրման կարևորության և մարզում «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի մեկնարկի մասին:


Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է


ՅՈւՆԻՍԵՖ-ի Առողջապահության և սնուցման բաժնի ղեկավար Լիանա Հովակիմյանի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանի հարցազրույցը Կրծքով կերակրման հաղթարշավի մասին:


Մրցույթ կրծքով կերակրող մայրիկների համար


Յուրաքանչյուր մարզից լավագույնը ճանաչված լուսանկարների հեղինակները հայտնվելու են հաղթարշավի գլխավոր պաստառներին եւ ստանալու են արժեքավոր մրցանակներ: Հաղթարշավի ավարտին պաստառները տարբեր ձեւաչափերով հայտնվելու են մասնակից մարզերի եւ Երեւանի բժշկական կենտրոններում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում եւ այլուր:


Հայաստանում մեկնարկում է «Կրծքով կերակրման հաղթարշավ»


Հայաստանի չորս մարզերում՝ Լոռի, Շիրակ, Արմավիր, Արարատ, և Երևանում հունիսի 27-ից սկսվում է տեսակի մեջ բացառիկ հաղթարշավ, որին մասնակցելու հնարավորություն են ունենալու վերոհիշյալ մարզերի և Երևանի այն ապագա ու ներկա մայրիկներն, ովքեր կարևորում են կրծքով կերակրումը: