Մասնակիցներ

20120321-convertir-tous-vos-documents-en-pdfԲեռնել «Հղիների և կերակրող մայրերի համար» ձեռնարկը

ico_video_playԴիտել «Հղիների սնուցում» տեսանյութը

ico_video_play      Դիտել «Կարևոր է առաջին 1000 օրը» տեսանյութը

Հղիության ընթացքում Ձեր ապրելակերպը, սովորություններն ու սնուցումը շատ կարևոր են Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության համար։ Ընտրե՛ք առողջ սննդակարգ՝ հետևելով սննդային բուրգի պահանջներին։ Սննդային արժեքավորությամբ սննդամթերքը բաժանվում է 5 հիմնական խմբերի։ Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել տարատեսակ մթերքներ բոլոր սննդային խմբերից, քանի որ սնընդամթերքի ոչ մի առանձին տեսակ չի կարող Ձեզ ապահովել բոլոր անհրաժեշտ սննդանյութերով։